Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե իր խփած որ գոլն է հիշվել իրեն ամենից շատ։
«Սովորաբար ես միշտ ասում եմ՝ վերջինը։ Բայց այս անգամ կընտրեի առաջինը՝ առաջին գոլը, որը խփեցի «Բեռնաբեուում»։ Հատուկ հուզմունք էի զգում «Բետիսի» դեմ խաղից առաջ։ Հուսով եմ՝ դա կլինի առաջին գոլը շատերից, որոնք դեռ կխփեմ մեր տնային մարզադաշտում։ Այդ պահը սկիզբ դրեց իմ պատմությանը «Ռեալում» և թողեց շատ հաճելի հիշողություններ», — ասել է Մբապեն Marca-ին տված հարցազրույցում։
Հարձակվողը դուբլ էր ձևակերպել «Բետիսի» (2:0) դեմ խաղում` Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում, որը կայացել էր 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։
Իր կարիերայի ընթացքում Մբապեն նաև խաղացել է «Մոնակոյի» և ՊՍԺ-ի կազմում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն