• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռիվալդոն քննադատել է Զիդանին՝ երիտասարդներին հնարավորություն չտալու համար

Հոդվածներ

Ռիվալդոն քննադատել է Զիդանին՝ երիտասարդներին հնարավորություն չտալու համար
16.01.2021
1667 0

Ռիվալդոն գտնում է, որ Զիդանը պետք է ավելի շատ հնարավորություն տա թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին։ 

«Մշտապես ասել եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստների աճին նպաստելու համար չպետք է նրանց վար մեծ ճնշում գործադրել։ Կարծում եմ այդ առումով Կումանը ներկա պահին ավելի ճիշտ մարտավարություն է որդեգրել։ 

Չգիտեմ ինչն է պատճառը, բայց Զիդանը այժմ անում է ճիշտ հակառակը, ինչ անում էր սկզբնական հատվածում։ Նա հնարավորություն չի տալիս Ռոդրիգոյի, Վալվերդեի և Վինիսիուսի նման երիտասարդներին։ 

Օրերս մամուլից տեղեկացա, որ Զիդանի և Վինիսիուսի միջև ինչ որ կոնֆլիկտ է եղել, և միգուցե դա է պատճառը, որ Զիդանը նրան քիչ է օգտագործում։ Կարծում եմ դա սխալ որոշում է, քանի որ նման բաները չպետք է ազդեն թիմի վրա։ Դա նշանակում է կորցնել ֆուտբոլիստի, ով կարող է փոխել խաղի ելքը». նշել է Ռիվալդոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված