• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է ճանաչվել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» «Ալավես» - «Ռեալ» խաղում (լուսանկար)

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է ճանաչվել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» «Ալավես» - «Ռեալ» խաղում (լուսանկար)
24.01.2021
1299 0

Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին»: Գրանցվեց հյուրերի հաղթանակ՝ 4:1:

Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» վինգեր Էդեն Ազարն, ով դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝  ակտիվում ունենալով 40 միավոր:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված