Հոդվածներ

Կարվախալը նշում է ծննդյան 29 ամյակը
11.01.2021
1255 0

Դանի Կարվախալը այսօր դարձավ 29 տարեկան։ Աջ եզրային պաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս արդեն 8 մրցաշրջան։ Այդ ընթացքում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 290 հանդիպման՝ 4-ական անգամ դառնալով ՉԼ-ի և ԱԱԱ-ի հաղթող, երեք անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ Լա Լիգայի հաղթող, 2 անգամ՝ Իսպանիայի սուպերագավաթակիր և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթակիր։

Կարվախալը «Ռեալի» սան է և թիմում է 2002 թվականից։ Այս մրցաշրջանում նա դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ատլետիկոյի» դեմ խաղում հենց նրա հեռահար հարվածից հետո գնդակը դիպչեց Օբլակին և հայտնվեց ցանցում։

Իսպանիայի հավաքականի կազմում Կարվախալը հանդես է գալիս 2014 թվականից։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված