• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբան խորհուրդ է տվել «Ռեալի» ղեկավարությանը ձեռք բերել Գնաբրիին

Հոդվածներ

Ալաբան խորհուրդ է տվել «Ռեալի» ղեկավարությանը ձեռք բերել Գնաբրիին
31.03.2022
1777 0

 Sport Bild-ի փոխանցմամբ, Դավիդ Ալաբան խորհուրդ է տվել «Արքայական» ակումբի ղեկավարությանը ձեռք բերել իր նախկին թիմակից Սերժ Գնաբրիին։ 

Ներկա պահին «Բավարիան» բանակցություններ է  վարում ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում, սակայն կարծես թե կողմերին չի հաջողվում համաձայնության հասնել։ Այդ կերպ գերմանական ակումբը ստիպված կլինի ամռանը բաց թողնել իր ֆուտբոլիստին։ Գնաբրին իր հերթին այդ պարագայում չի ցանկանա հեռանալ թիմից ամռանը։ Նա մտադիր է սպասել մինչ 2023 թվականը և թիմից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ 

Գնաբրիին դուր չի գալիս այն դերը, որը նա ունի թիմում։ Բացի այդ նրան չի գոհացնում նոր պայմանագրով նրա աշխատավարձի չափը։ Գնաբրիին դուր չի գալիս նաև այն, որ Նագելսմանը ստիպում է իրեն աշխատել ողջ եզրով՝ պաշտպանվել և հարձակվել հավասար չափով։ Նա գերադասում է ավելի շատ ազատ տարածություններ ստանալ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված