Հոդվածներ

Քեյն. «Հույս ունեմ՝ մի քանի գոլ կխփեմ «Ռեալին»
28.04.2024
1455 0

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մարտական է տրամադրված Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին:

«Հույս ունեմ՝ մի քանի գոլ կխփեմ «Ռեալին»: Լավ տրամդրություն ունեմ ու վստահ եմ ուժերիս: Եթե խաղընկերներս օգնեն այնպես, ինչպես օգնել են ամբողջ մրցաշրջանի ընթացքում, կլինեմ բարձրությանս վրա»,- Քեյնի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիա» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված