Հոդվածներ

«Ռեալը» ՉԼ–ի 2025/26 մրցաշրջանը սկսում է հաղթանակով
16.09.2025
1050 0

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանը սկսում է հաղթանակով՝ 2։1։

«Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում հաշվի մեջ առաջինն առաջ անցան հյուրերը․ աչքի ընկավ Թիմոթի Վեան (22'), սակայն Կիլիան Մբապեն կարճ ժամանակ անց 11–մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (29'), իսկ երկրորդ խաղակեսում կրկին 11–մետրանոցից առաջ մղեց ճերմակ թիմին (80'):

Հանդիպման 72–րդ րոպեին «Մարսելի» դարպասապահի դերասանական բարձր հմտությունների արդյունքում կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց Դանիել Կարվախալը։

«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում արտագնա հանդիպում կանցկացնի «Կայրաթի» դեմ (30.09.2025, 20:45):



Ամենակարդացված