• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ երբ «Ռեալը» կհայտարարի Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին

Լուրեր

Հայտնի է՝ երբ «Ռեալը» կհայտարարի Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին
24.03.2024
1873 0

Մադրիդի «Ռեալը» կհայտարարի, որ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել թիմի հետ Եվրոպայի առաջնության մեկնարկից (հունիսի 14) առաջ, հաղորդում է RMC Sport-ը։

25–ամյա ֆուտբոլիստի հետ կապված «Ռեալն» ու ՊՍԺ–ն պաշտոնական հայտարարություն չեն տարածի նախքան այն պահը, քանի դեռ երկու թիմերն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար և կարող են հանդիպել միմյանց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։