Լուրեր

Լունինը չի բացառում, որ կարող է հեռանալ «Ռեալից»
21.03.2024
1601 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի բացառում, որ առաջիկա ամռանը կարող է հեռանալ «Ռեալից», հաղորդում է AS–ը։ 

Ակումբը ցանկանում է թիմում պահել 25–ամյա դարպասապահին առնվազն մինչև պայմանագրի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի, սակայն ղեկավարությունը ուկրաինացու ցանկացած որոշում հարգանքով կընդունի։

Լունինի հեռանալու դեպքում Կուրտուայի նոր փոխարինողը կդառնա ակադեմիայի սան Ֆրան Գոնսալեսը։

Ֆաբրիցիո Ռոմանո (ինսայդեր). «Ռեալ Մադրիդն» արդեն նոր պայմանագիր է պատրաստել Լունինի համար։ Ակումբում ցանկանում են պահել դարպասապահին, սակայն ամեն բան կախված կլինի ուկրաինացու որոշումից։