• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Mundo Deportivo. Հայտնի է «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզչի անունը

Լուրեր

Mundo Deportivo. Հայտնի է «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզչի անունը
22.03.2024
2278 0

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի հեռանա ներկայիս ակումբից այնքան ժամանակ, մինչև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չլքի պաշտոնը, հաղորդում է Mundo Deportivօ–ն։

Այն բանից հետո, երբ Անչելոտին թողնի մադրիդյան ակումբի ղեկը, նրա տեղն անմիջապես կզբաղեցնի Ալոնսոն։

Հիշեցնենք, որ Անչելոտիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, Ալոնսոյինը՝ նույնպես։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «Լիվերպուլը»։