Լուրեր

Կամավինգայի բուժզննման արդյունքները
27.03.2024
2115 0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Չիլիի դեմ խաղում խուսափել է լուրջ վնասվածքից։

21–ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր ընկերական հանդիպման առաջին խաղակեսից հետո, երբ ոլորել էր ոտքը։

AS–ի  հաղորդմամբ՝ այսօր Կամավինգան բուժզննում է անցել «Վալդեբեբասում» և նրա մոտ ախտորոշվել է ձախ կոճի թեթև ճեղքվածք։

Սպասվում է, որ նա ուրբաթ մարզման կվերադառնա «Ռեալի» ընդհանուր խմբի կազմում և կկարողանա մասնակցել «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։