• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լապորտա․ «Այն, ինչ անում է «Ռեալի» հեռուստաալիքը՝ խայտառակություն է»

Լուրեր

Լապորտա․ «Այն, ինչ անում է «Ռեալի» հեռուստաալիքը՝ խայտառակություն է»
23.03.2024
1170 0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը։

«Ես մինչև հիմա զայրացած եմ այն պատճառով, թե ինչ է անում «Ռեալի» հեռուստաալիքը, դա խայտառակություն է։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլային պաշտոնյաները պետք է խառնվեն, քանի որ յուրաքանչյուր շաբաթ փորձ է արվում ազդել մրցավարների վրա։

Կարծում եմ, որ նրանք արժանի են պատժի։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, դա կազդի մրցակցության վրա։ Ես ասել եմ, որ նրանք կանգ չեն առնի»,– ասել է «Բարսելոնայի» նախագահը։