• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորը դժգոհ է «Ռեալից» և կարող է հեռանալ

Լուրեր

Վինիսիուս Ժունիորը դժգոհ է «Ռեալից» և կարող է հեռանալ
16.03.2024
2463 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վաղուց դժգոհ է, թե ինչպես է ակումբը արձագանքում իրեն ուղղված ռասիստական վիրավորանքներից, հաղորդում է The Athletic–ը։

Բրազիլացին կարծում է, որ ակումբը պետք է ավելին անի, որպեսզի աջակցի և պաշտպանի իրեն։ «Մեստալիայում» տեղի ունեցած նախորդ տարվա իրադարձություններից հետո նա անգամ մտածել է «Ռեալից» հեռանալու մասին։

Նա նաև կարծում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը պետք է ավելի արագ արձագանքեր «Ատլետիկոյի» երկրպագուների միջադեպին, երբ «Ինտերի» դեմ խաղից առաջ նրանք շիմպանզե էին անվանել իրեն։