Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հետաքրքրված են «Այնտրախտի» ձախ պաշտպան Նաթանիել Բրաունի ծառայություններով, հաղորդում է Bild–ը։
Այս մրցաշրջանում տպավորիչ ելույթներից հետո 22–ամյա ֆուտբոլիստին նաև «ուղարկում են» «Միլան»։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ գերմանացիները 60 միլիոն եվրո են պահանջում նրա տրանսֆերի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հայերեն