• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» նախկին հարձակվող․ «Վինիսիուսը պետք է փոխի պահվածքը»

Լուրեր

«Ռեալի» նախկին հարձակվող․ «Վինիսիուսը պետք է փոխի պահվածքը»
08.03.2024
1421 0

Միյատովիչ («Ռեալի» նախկին հարձակվող). «Վինիսիուս Ժունիորը պետք է փոխի իր պահվածքը, այն գրգռում է մրցակիցներին և անգամ ակումբակիցներին, քանի որ նրանք ստիպված են երեխու պես վերաբերվել նրան։

Բրազիլացին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց նա պետք է շատ աշխատի հոգեբանորեն և արմատական փոփոխությունների ենթարկի իր վարքը, այլապես չի դառնա մեծագույն։

«Ռեալի» մարզաշապիկը չի կարող նման պահվածք հանդուրժել։ Ոչ ոք, այդ թվում նաև ես, Օրբանի դրվագում չհասկացանք նրա պահվածքը»։

Չուամենի․ «Հնարավոր է՝ մեր բախտը բերեց, որ Վինսիուսին չհեռացրին Օրբանի հետ միջադեպի համար։ Այնուամենայնիվ, նախորդ շաբաթ, երբ մրցում էինք «Վալենսիայի» դեմ, մրցավարությունը մեր օգտին չէր»։

Օրբան («Լայպցիգի» պաշտպան). «Մրցավարները համարձակություն չունեն հեռացնելու նման ֆուտբոլիստների։ Վինիսիուսը երկու ձեռքերով բռնել էր իմ վիզը, դա անարգանք է»։


Ամենակարդացված