Լուրեր

Կուրտուայի վերադարձը շատ մոտ է
06.03.2024
989 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ է վնասվածքից ամբողջովին ապաքինվելուն, հաղորդում է Marca–ն։

Բելգիացի ֆուտբոլիստը կարող է ընդհանուր խմբի հետ մարզումներ անցկացնել մարտի վերջին։

Հիշեցնենք, որ Կուրտուան ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով օգոստոսի 10–ից որևէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Այս ամբողջ ժամանակահատվածում «Ռեալի» դարպասը պաշտպանել են Անդրեյ Լունինն ու Կեպա Արսաբալագան։

Հիշեցնենք, որ Կուրտուան «Արքայական ակումբի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։