Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարն ասել է՝ ինչու բավականին վաղ տարիքում ավարտեց կարիերան։
«Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացա, քանի որ ինձ այլևս դուր չէր գալիս այն ամենն, ինչ կատարվում էր։ Ինձ դուր էին գալիս խաղադաշտում անցկացրած 90 րոպեները, ուրիշ ոչինչ։ Ճամփորդություններ, անվերջ մարզումներ, շփում ԶԼՄ–ների հետ․․․
Հիմա մարզիչներն ավելի շատ են աշխատում, միշտ իրենց օգնականների հետ նստած են համակարգչի դիմաց։ Դա իմ սրտով չէ։ Ես 34 տարեկան եմ, ոչ թե 42։ Եթե ցանկանամ մարզիչ դառնալ՝ ժամանակ ունեմ։ Հիմա պարզապես կարող եմ ժամանակ հատկացնել երեխաներին և հանգիստ ապրել»,– Ազարի խոսքը մեջբերում է AS–ը։