Լուրեր

Խաբի Ալոնսոն՝ «Ռեալը» գլխավորելու մասին
29.09.2023
2060 0

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու շշուկներին:

«Հիմա դեռ սեպտեմբերն է և այդ մասին վաղ է խոսելը: Ես կենտրոնացած եմ մնում: Մենք լավ ենք սկսել մրցաշրջանը և ցանկանում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները կենտրոնացած լինեն, այդ պատճառով էլ ես պետք է առաջինը լինեմ այդ առումով»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկն է Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո:


Ամենակարդացված