• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը դեռ չի տեղափոխվել «Ռեալ», սակայն արդեն օգուտ է տալիս

Լուրեր

Էնդրիկը դեռ չի տեղափոխվել «Ռեալ», սակայն արդեն օգուտ է տալիս
06.03.2024
1638 0

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի և Բրազիլիայի միջև ընկերական խաղի (27.03, 00:30) տոմսերը սկսել են ավելի արագ սպառվել այն բանից հետո, երբ «պենտակամպեոնների» հայտացուցակում է հայտնվել Էնդրիկը։ «Արքայական ակումբի» մարզադաշտում սպասվում է անշլագ։

«Սերուցքայինների» ղեկավարությունը շատ գոհ է, որ հարձակվողը կարողանում է բազմաթիվ մարդկանց բերել ստադիոն, հաղորդում է Marca–ն։

Relevo․ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» միայն դրական ազդեցություն կունենա Էնդրիկի վրա, քանի որ առանց ֆրանսիացու ներկայության երիտասարդ բրազիլացուց սպասելիքները չափից դուրս մեծ կլինեին։ Բացի այդ, «Ռեալի» հանդերձարանը առավելագույնս կօգնի նրան աճելու։

Այնուամենայնիվ, 17–ամյա ֆուտբոլիստին այսպես թե այնպես մի քանի մրցաշրջան է հարկավոր, որպեսզի նա կարևոր ֆուտբոլիստ դառնա թիմի համար։ Այս ճանապարհով են անցել նաև Վալվերդեն, Վինիսիուսն ու Ռոդրիգոն։