• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում

Լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում
05.03.2024
1824 0

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Four Four Two–ի հաղորդմամբ՝ 23–ամյա անգլիացին հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»։ Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 100 միլիոն ֆունտ է։

Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է և «քաղաքայինների» կազմում մասնակցել է 257 հանդիպման, խփել 78 գոլ և դարձել 51 արդյունավետ փոխանցման հեղինակ։