Լուրեր

Էնդրիկը մրցաշրջանի 9-րդ և 10-րդ գոլն է խփել (տեսանյութ)
02.11.2023
1526 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պալմեյրասի» մեկնարկային կազմում էր «Բոտաֆոգոյի» դեմ արտագնա խաղում (4-3), դարձավ դուբլի հեղինակ և թիմին օգնեց քամբեք կատարել՝ 0-3 հաշվով պարտվելուց հետո:

17-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման (2185 րոպե), դարձել 10 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ