• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» լեգենդները շնորհավորել են ակումբի ծննդյան տարեդարձը

Լուրեր

«Ռեալի» լեգենդները շնորհավորել են ակումբի ծննդյան տարեդարձը
06.03.2024
1044 0

Այսօր լրանում է Մադրիդի «Ռեալի» 122-ամյակը: 20-րդ դարի լավագույն ակումբի պատմությունը սկսվել է 1902 թվականի մարտի 6-ին, երբ պաշտոնապես նշանակվել է ակումբի առաջին տնօրենների խորհուրդը: 

«Արքայական ակումբի» լեգենդները շնորհավորել են այդ կապակցությամբ։

Ռոնալդու․ «Մադրիդիստների ընտանիք, շնորհավորում եմ 122–ամյա պատմության համար։ Hala Madrid»:

Ռամոս․ «Շնորհավորում եմ բոլորին՝ ֆուտբոլի պատմության էջերը ոսկե տառերով գրելու 122 տարիների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ իրադարձությունների մասը լինելը»։

Մարսելո․ «Իմ «Ռեալ Մադրիդ», շնորհավորում եմ քեզ մեծագույն պատմության 122 տարիների համար։ Ես անչափ ուրախ եմ մադրիդիստ լինելու համար»։

Պեպե․ «122 տարվա պատմություն, շնորհավորում եմ «Ռեալ Մադրիդ»։

Կասիլյաս․ «Ծնունդդ շնորհավոր, «Ռեալ Մադրիդ»։

ԱՅՍՕՐ հատուկ մեր կայքի այցելուների համար Realmadrid.am-ի տելեգրամ ալիքում կլինի խաղարկություն` ակումբի 122ամյակին նվիրված: Միացեք և մասնակցեք խաղարկությանը:

Կարող եք միանալ` այս հղումով: