• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոնալդու. «Եվրոպա չեմ վերադառնա. այդ դուռն ինձ համար այլևս փակ է»

Լուրեր

Ռոնալդու. «Եվրոպա չեմ վերադառնա. այդ դուռն ինձ համար այլևս փակ է»
17.07.2023
2713 0

Մադրիդի «Ռեալի» պատմության գլխավոր ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի վերադառնա եվրոպական ակումբային ֆուտբոլ, ինչպես նաև համեմատել է Սաուդյան Արաբիայի առաջնությունն ու MLS-ը:

«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ. այդ դուռն ինձ համար այլևս փակ է: Ես 38 տարեկան եմ, նաև եվրոպական ֆուտբոլը որակապես շատ է տուժել: Վավերական է միայն Պրեմիեր լիգան, որը շատ առաջ է մյուս առաջնություններից:

Սաուդյան Արաբիայի առաջնությանը միանալու իմ որոշումը 100 տոկոսով կարևոր դեր խաղաց այլ թոփ ֆուտբոլիստների գալու հարցում: Սա փաստ է: Երբ միացա «Յուվենտուսին», Ա Սերիան մեռած էր: Իմ ստորագրելուց հետո վերակենդանացավ: Ուր էլ Կրիշտիանուն գնա, առաջացնում է ավելի մեծ հետաքրքրություն:

Ինձ քննադատում էին Սաուդյան Արաբիա տեղափոխվելու համար... Ի՞նչ եղավ արդյունքում. բոլորն այժմ գալիս են այստեղ: Սաուդյան Արաբիայի առաջնությունը MLS-ից ուժեղ է: Իսկ այն խաղացողները, որոնք միանում են Սաուդյան Արաբիայի առաջնությանը, այնպիսին չեն, ինչպես բնութագրում է ՈՒԵՖԱ-ի նախագահը. Ժոտան ու Ռուբեն Նևեշը երիտասարդ են»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված