• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոսը 450–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում (լուսանկար)

Լուրեր

Կրոսը 450–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում (լուսանկար)
19.02.2024
635 0

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը 70 րոպե անցկացրեց Պրիմերայի 25–րդ տուրում կայացախ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (1-1):

Այսպիսով, այդ հանդիպումը գերմանացու համար 450–րդն էր «սերուցքայինների» մարզաշապիկով՝ բոլոր մրցաշարերում։


Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նա 21 տիտղոս է նվաճել «Արքայական ակումբի» հետ՝ ներառյալ 4 Չեմպիոնների լիգայի գավաթ։