Լուրեր

Անչելոտին ներողություն է խնդրել Լունինից
04.04.2024
1646 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոին ներողություն է խնդրել թիմի դարպասապահ Անդրեյ Լունինից, որ նա չի կարող հավակնել Սամորայի մրցանակին։ Այն ամեն տարի շնորհվում է Պրիմերայում ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահին, հաղորդում է Defensa Central–ը։

Այս պահին Լունինն ամենաքիչ գոլն է բաց թողել Իսպանիայի առաջնությունում, սակայն մրցանակին հավակնելու համար պետք է 28–ից ոչ պակաս հանդիպում անցկացնել։

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 18 հանդիպման և առավելագույնը մինչև առաջնության ավարտը կարող է անցկացնել 26 հանդիպում։


Ամենակարդացված