• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Սուարես. «Ռեալը» հանուն ինձ պատրաստ էր վաճառել Բենզեմային»

Լուրեր

Սուարես. «Ռեալը» հանուն ինձ պատրաստ էր վաճառել Բենզեմային»
18.02.2024
1624 0

DelSol ռադիոյին տված հարցազրույցում «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է եղել վաճառել Կարիմ Բենզեմային՝ նրան 2014–ին հրավիրելու համար։

Այդ մրցաշրջանում Սուարեսը «Լիվերպուլի»33 խաղում 31 գոլ էր խփել և դարձել «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր, ինչն առաջացրել էր բոլոր թոփ ակումբների հետաքրքրվածությունը։

«Աշխարհի առաջնությունից առաջ «Ռեալը» ցանկանում էր հրավիրել ինձ և ամեն ինչ ընթանում էր ըստ ծրագրի։ Նրանք ցանկանում էին Բենզեմային վաճառել «Արսենալին», ամեն բան պատրաստ էր։

Սակայն ԱԱ–ում Կիելինիի դրվագից հետո «Ռեալը» նվազեցրեց հետաքրքրվածությունը, իսկ հետո գործի անցավ «Բարսան»։ Արդյունքում, ես երկու տարբերակ ունեի, սակայն ընտրեցի «Բարսան»1;