• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մարսելոն կարող է ավարտել կարիերան

Լուրեր

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մարսելոն կարող է ավարտել կարիերան
28.12.2021
2923 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Մարսելոն լրջորեն մտածում է 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները մեխից կախելու մասին։

Այս մրցաշրջանում բրազիլացին գրեթե չի խաղում Մադրիդի «Ռեալի» կազմում և մրցաշրջանի առաջին կեսում ընդամենը 5 խաղի է մասնակցել։

33-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբում անցկացրած ամբողջ կարիերայի ընթացքում 22 տիտղոս է նվաճել։

Հաղորդվում է նաև, որ Մադրիդում դիտարկում են բրազիլացուն ադմինիստրատիվ որևէ պաշտոնի նշանակելու տարբերակը։


Ամենակարդացված