• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոուրինյո․ «Հանուն նրա՝ ցանկանում եմ, որ «Ռեալը» կրկին հաղթի ՉԼ-ում»

Լուրեր

Մոուրինյո․ «Հանուն նրա՝ ցանկանում եմ, որ «Ռեալը» կրկին հաղթի ՉԼ-ում»
18.02.2024
2502 0

«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդն» այս մրցաշրջանում ֆավորիտ են Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար»,– ասել է Մոուրինյոն՝ Ռիո Ֆերդինանդի FIVE պոդկաստում։

«Ես կցանկանայի, որ «Ռեալ Մադրիդը» կրկին հաղթեր այդ տիտղոսը՝ ակումբի և Կառլո Անչելոտիի համար»։

Պորտուգալացի մասնագետը նաև հավելել է, որ անկախ ամեն ինչից մադրիդիստ է մնում։

Մոուրինյոն հաճախ է պաշտպանել Կառլո Անչելոտիին, երբ նրա գլխավորած թիմերում մի բան այն չի եղել։ Նախորդ տարի նա նաև հույս էր հայտնել, որ իտալացին երկար տարիներ կմնա «Ռեալում»։