• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» երկրպագուները ծեծկռտուք են սարքել միմյանց միջև «Բեռնաբեուում»

Լուրեր

«Ռեալի» երկրպագուները ծեծկռտուք են սարքել միմյանց միջև «Բեռնաբեուում»
06.02.2024
1356 0

Մադրիդյան դերբիի ժամանակ (1-1) «Սանտիագիո Բեռնաբեուում» ծեծկռտուք է տեղի ունեցել «սերուցքայինների» երկրպագուների միջև։ Դրան մասնակցել են Grada Fans խմբավորման անդամներն ու Ultras Sur–ի նախկին մասնակիցները, հաղորդում է Relevo–ն։

Մարզադաշտի անվտանգության պատասխանատուները միջամտել են, մեկ անձ ձերբակալվել է, ևս 10–ից դուրս են հանել ստադիոնից։

Grada Fans–ը որոշել էր ընդմիջումից հետո չաջակցել թիմին գոչյուններով։ Կազմակերպության լիդերները երկրպագուներին ստիպել են նստել, չնայած այդ երկրպագուները մինչև վերջին րոպեն կանգնած են աջակցում թիմին։


Ամենակարդացված