Cope․ «Բարսելոնայի» երկրպագուները սոցցանցերում դժգոհություն են հայտնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, քանի որ այս միջազգային դադարի ժամանակ իտալացին ակտիվորեն օգտագործում է Ռաֆինյայի կարողությունները հավաքականում, իսկ «Ռեալի» ֆուտբոլիստներին՝ մասնավորապես Վինիսիուս Ժունիորին, Ռոդրիգոյին և Միլիտաոյին հանգստի հնարավորություն է տվել։