• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հաուսեն․ «Իսպանիայի հավաքականում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ծաղրում են ինձ՝ «Ռեալ» տեղափոխվելու համար»

Լուրեր

Հաուսեն․ «Իսպանիայի հավաքականում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ծաղրում են ինձ՝ «Ռեալ» տեղափոխվելու համար»
07.09.2025
467 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենն ասել է, որ Իսպանիայի հավաքականում գտնվելու ժամանակ «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ կատակներ են անում «Արքայական ակումբ» տեղափոխվելու վերաբերյալ։

«Ազգային թիմում որոշներն ինձ ասում են, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Ի պատասխան դրա, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ծաղրում են ինձ, սակայն մենք դրա մասին կխոսենք «Էլ Կլասիկոյում»,– Հաուսենի խոսքը մեջբերում է Madrid Zone–ը։

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանն այս ամառ է «Բորնմութից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։


Ամենակարդացված