• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ–ի պատվիրակը հաստատել է` Մբապեն տեղափոխվում է «Ռեալ»

Լուրեր

ՊՍԺ–ի պատվիրակը հաստատել է` Մբապեն տեղափոխվում է «Ռեալ»
05.02.2024
2602 0

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստուհի Լոր Բուլոն, որը հիմա ՊՍԺ–ի պատվիրակն է, հայտարարել է, որ Կիլիան Մբապեն տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։

«Բավականին լուրջ աղբյուրներ ինձ հայտնել են, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» արդեն կայացած է։

2022 թվականին ինձ նման տեղեկություն չէր հասել, իսկ հիմա խոսում են, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» կայացած փաստ է»,– հայտարարել է Բուլոն՝ Canal+–ի եթերում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հեղինակավոր աղբյուրները հայտնել էին, որ Կիլիան Մբապեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ և այդ գործարքի մասին կհայտարարվի առաջիկայում։