• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռայո Վալյեկանոյի» դարպասապահը՝ Վինիսիուս Ժունիորի հետ միջադեպի մասին

Լուրեր

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահը՝ Վինիսիուս Ժունիորի հետ միջադեպի մասին
06.11.2023
1544 0

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին, Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայացած «Ռեալի» դեմ խաղից հետո (0-0) խոսել է Վինիսիուս Ժունիորի հետ արձանագրված միջադեպի մասին:

Դրվագներից մեկում բրազիլացին նետվեց դեպի դարպասապահը, իսկ վերջինս սկսեց ժամանակ շահելու համար սիմուլյացիայի դիմել:

«Վինիսիուսը մեծագույն ֆուտբոլիստ է: Նորմալ է, երբ խաղն անցնում է լարված պայքարում: Սա խաղի մի մասն է և պետք է դրան մեծ նշանակություն տալ»,- Դիմիտրևսկիի խոսքը մեջբերում է Marca-ն:


Ամենակարդացված