• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էնդրիկը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական (լուսանկար)

Լուրեր

Էնդրիկը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական (լուսանկար)
06.11.2023
1428 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկն առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական, հաղորդում է Globo-ն:

Հրավերներ են ստացել նաև «Արքայական ակումբի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգո Գոյեսը:

ԱԱ-ի ընտրական մրցաշարում բրազիլացիները նոյեմբերին կմրցեն Կոլումբիայի (17.11. 04:00) և Արգենտինայի (22.11. 04:30) հետ:

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:


Ամենակարդացված