Լուրեր

Ասենսիո՝ 150 խաղ «Ռեալի» կազմում
25.10.2020
1504 0
Նախագահը խորհրդանշական մարզաշապիկով է դիմավորել իսպանացուն:

«Կլասիկոն» Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի համար 150-րդ հանդիպումն էր «Արքայական ակումբի» կազմում: Նախագահ Ֆլորենտինո Պերեսը խաղից հետո ֆուտբոլիստին խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել: 

Ասենսիոն իր 5-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում: Նա մասնակցել է 97 հաղթանակի ու թիմի կազմում մինչև այժմ դարձել է 30 գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հետ Մարկոն 11 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 2 գավաթ: 

Ասենսիոն թիմի կազմում 150 հանդիպում անցկացրել է 6 մրցաշարերում՝ Լա լիգա (98), Չեմպիոնների լիգա (29), Արքայական գավաթ (16), Եվրոպայի Սուպերգավաթ (3), Աշխարհի ակումբային առաջնություն (2) և Իսպանիայի Սուպերգավաթ (2):

Fenomeno, Realmadrid.am