Լուրեր

«Ռեալը» ցանկանում է ազատվել թիմի պաշտպանից
02.11.2023
2340 0

 Relevo. «Ռեալ Մադրիդը» ցանկանում է 2024 թվականի հունվարին վաճառել Մենդիին, սակայն այս պահին ֆրանսիացին գոհացնող առաջարկ չի ստացել:

Միակ լավ առաջարկը նա ստացել է Սաուդյան Արաբիայից, սակայն հրաժարվել է դիտարկել:

28-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «սերուցքայինների» ծրագրերի մեջ: «Արքայական ակումբը» դեռ նախորդ ամառ էր ցանկացել ազատվել նրանից, սակայն հստակ առաջարկ չէր ստացել:

Մենդին առաջվա պես մտադիր է ամբողջովին ավարտին հասցնել պայմանագիրը մադրիդցիների հետ, որն ավարտվում է 2025 թվականին: Նա երջանիկ է Մադրիդում: