Լուրեր

Որոշ մանրամասներ
01.11.2023
1074 0

Relevo. Վինիսիուսի նոր պայմանագրի նախնական ծրագիրը մինչև 2027 թվականը նոր գործարք կնքելն էր: Դա թույլ է տալիս պայմանագիրը վերանայել կարճ ժամանակ անց, այսինքն ոչ ուշ քան 2025 թվականը: Դա արվել է նրա համար, որ բրազիլացին անվճար չհեռանա «Ռեալից» 26/27 մրցաշրջանից հետո:

Կորտեգանա (The Athletic-ի լրագրող). Վինիսիուսի աճի առանցքային պահը Անչելոտիի վերադարձն էր «Ռեալ Մադրիդ»: Դեռ 2021 թվականին իտալացին հավաստիացրել էր, որ շատ ուժեղ է հավատում երիտասարդ ֆուտբոլիստին:

Վինիսիուս Ժունիորը՝ սոցցանցերում. «Քիչ հավանական, բայց ոչ անհավանական: Ամենամեծ և լավագույն ակումբն աշխարհում: Շնորհակալություն նախագային, երկրպագուներին, գործընկերներին և «Ռեալում» աշխատող բոլորին: Շնորհակալություն ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին: Մինչև 2027 թվականը երազանքների ակումբ: Միասին գնում ենք նոր տիտղոսների հետևից»: