Լուրեր

«Ռեալի» հանդերձարանում տարաձայնություններ կան
10.11.2025
755 0

AS․ «Ընդամենը երկու շաբաթում «Ռեալ Մադրիդը» անցավ «էլ Կլասիկոյում» հաղթանակի էյֆորիայից մինչև վատ խաղերի փուլը։

«Սերուցքայինների» ղեկավարությունը վերլուծում է թիմի վատ խաղի պատճառը, սակայն դեռ վերջնական եզրահանգման չի եկել։

«Ռեալի» խաղն իրոք հարցեր է առաջացնում, սակայն դեռ տագնապ չկա։ Ամենահավանական պատճառը հանդերձարանում տարաձայնությունների առկայությունն են։

Ֆլորենտինո Պերեսն ամբողջովին վստահում է գլխավոր մարզչին և ֆուտբոլիստներին, սակայն վստահ է, որ թիմը կտրուկ կորցրել է կենտրոնացվածությունը։