Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղից հետո։
ESPN–ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին բաց կթողնի երեք շաբաթ։ Կիսապաշտպանը չի օգնի իր ազգային թիմին նոյեմբերյան խաղերին, ինչպես նաև «Ռեալի» կազմում բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» (նոյեմբերի 9) և «էլչեի» (նոյեմբերի 23) դեմ հանդիպումները։
Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի կիսապաշտպանը կվերադառնա «Օլիմպիակոսի» դեմ խաղից առաջ, որը կկայանա նոյեմբերի 26–ին։
Հայերեն