• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Չելսին» հետաքրքրված է «Ռեալի» սանի ծառայություններով

Լուրեր

«Չելսին» հետաքրքրված է «Ռեալի» սանի ծառայություններով
12.11.2025
694 0

«Չելսին» պաշտոնական հարցում է ուղարկել «Կոմոյին»՝ Նիկո Պասի տրանսֆերի վերաբերյալ։

Լոնդոնյան ակումբում կարծում են, որ առաջիկա տարիներին 21–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 100 միլիոն եվրո։

«Կապույտներին» կարող է խանգարել «Ռեալը», որի սանն է արգենտինացին։ «Սերուցքայինները» 2026 թվականին կարող են 9 միլիոն եվրոյով հետ վերադարձնել նրան, կամ 2027–ին՝ 10 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Պասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։