Լուրեր

«Ռեալը» ցանկանում է միավորել Մբապեին ու Հոլանդին
10.11.2025
463 0

Մադրիդի «Ռեալը» կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հաղորդում է El Gol Digital–ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրլինգ Հոլանդը շրջապատին հասկացնել է տվել, որ դեմ չէ «սերուցքայինների» կազմ տեղափոխվելուն, սակայն չի ցանկանում հանդես գալ Վինիսիուս Ժունիորի հետ։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ բրազիլացու տրանսֆերի հավանական վաճառքը ոչ միայն կարող է հարթել ներքին կոնֆլիկտները, այլ նաև լավ գումար վաստակելու միջոց հանդիսանալ։

Բրազիլացին վերջին շրջանում կորցրել է կայունությունը, հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում և դեռ լավ մարզավիճակում չէ։

Այս պահին Ֆլորենտինո Պերեսը երազում է աստղային դուետի՝ Կիլիան Մբապեի ու Էրլինգ Հոլանդի միավորման մասին։


Ամենակարդացված