Լուրեր

Ռոմանո. «Ռեալը» հիմա առավել քան երբևէ վստահ է»
13.05.2022
5154 0

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմ կհրավիրի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբում հիմա «առավել քան երբևէ» վստահ են, որ սա իրականություն կդառնա։

Պաշտոնական որոշում դեռևս չկա։ Մբապեն ընտրություն է կատարում կարիերան «Ռեալում» շարունակելու և ՊՍԺ-ում մնալու միջև, որը 23-ամյա ֆուտբոլիստին առավել շահավետ պայմանագիր է առաջարկում։

Մբապեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում դարձել է 35 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված