Լուրեր

«Ռեալում» դժգոհ են
20.10.2023
2669 0

Marca. «Ռեալում» դժգոհ են Ռոդրիգոյի հայտարարություններից առ այն, որ իրեն դուր չի գալիս «9» համարի դիրքում հանդես գալը:

«Արքայական ակումբի» համար անսպասելի էր, որ բրազիլացին հրապարակային կբարձրացնի այդ հարցը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում նա այդ դիրքում միայն «Նապոլիի» դեմ է խաղացել:

Այնուամենայնիվ, Մադրիդում ըմբռնումով են մոտենում նրան՝ հաշվի առնելով, որ դա հետևանք է իր անարդյունավետ խաղից առաջացած հիասթափության:


Ամենակարդացված