Մադրիդի «Ռեալի» սան Մարիանո Դիասը մեկ տարի առանց ֆուտբոլի մնալուց հետո միացավ «Ալավեսին», հաղորդում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։
32–ամյա դոմինիկացի հարձակվողը նոր թիմի մարզաբազա էր ժամանել դեռ հունիսին և կարողացել է իր խաղով համոզել թիմի գլխավոր մարզչին և երկու տարվա պայմանագիր կնքել։
Հիշեցնենք, որ Դիասը երիտասարդ տարիքում էր միացել «Ռեալին» և նախքան 2017 թվականը չի հեռացել ակումբից։ Այնուհետև նա 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Լիոն» և մեկ տարի անց վերադարձել՝ 21․5 միլիոն եվրոյի դիմաց։ Մինչև 2023 թվականի հունիսը նա հանդես է եկել «Արքայական ակումբում», այնուհետև մեկ տարի հանդես եկել «Սևիլիայում»։