• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բրահիմը պետք է առավելագույնը քաղի իրեն տրված հնարավորություններից

Լուրեր

Բրահիմը պետք է առավելագույնը քաղի իրեն տրված հնարավորություններից
05.08.2023
1264 0

AS. Բրահիմն ընդամենը 93 րոպե անցկացրեց «Ռեալի» 4 մինչմրցաշրջանային խաղերում: Եթե նա ցանկանում է «սերուցքայինների» կազմում տեղ գտնել, ապա պետք է առավելագույնը քաղի իրեն տրված հնարավորություններից:

Իսպանացին առաջիններից մեկը միացավ մադրիդցիներին և արդեն առաջին մարզումներին տպավորել էր մարզչական շտաբին: «Միլանի» դեմ ընկերական խաղում Բրահիմն առաջին րոպեներից խաղադաշտում էր և ցուցադրեց իր լավագույն որակներից մի քանիսը՝ ջանք, անհատական որակներ, խաղադաշտը և խաղը տեսնելու ունակություն, արագացումներ:

Այնուամենայնիվ, անգամ դա կիսապաշտպանին չօգնեց շատ խաղաժամանակ ստանալ վերջին խաղերում: Արդյունքում, Բրահիմը մինչմրցաշրջանն ավարտեց «Ռեալի» այն երեք ֆուտբոլիստների թվում, որոնք 100 րոպեից ավելի խաղաժամանակ չստացան ԱՄՆ-ի խաղերում:


Ամենակարդացված