• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Միգուցե նա կփորձի արդեն 20 գոլ խփել». Կուրտուան՝ Բենզեմային փոխարինելու մասին

Լուրեր

«Միգուցե նա կփորձի արդեն 20 գոլ խփել». Կուրտուան՝ Բենզեմային փոխարինելու մասին
05.08.2023
1573 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է՝ ինչպես են փոխարինելու Կարիմ Բենզեմային հաջորդ մրցաշրջանում:

«Բենզեմային փոխարինե՞լ, դա կլինի ամբողջ թիմի հանձնարարությունը: Մենք ունենք Վինի, Ռոդրիգո, Խոսելու. վերջինս կդառնա հիանալի հարձակվող մեզ համար: Նախկինում մենք նման ֆուտբոլիստ չենք ունեցել: Ֆեդեն շուրջ 12-14 գոլ խփեց նախորդ մրցաշրջանում, միգուցե հիմա նա պետք է փորձի այդ թիվը հասցնել 20-ի»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադ»: 2022/23 մրցաշրջանում նա 43 խաղում դարձել էր 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված