• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պաշտոնական խաղերում երբեք չի հաղթել «Չելսիին»

Լուրեր

«Ռեալը» պաշտոնական խաղերում երբեք չի հաղթել «Չելսիին»
15.04.2021
3141 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Լիվերպուլի» հետ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» հետ։

«Կապույտները» վիճակագրության առումով վատագույն մրցակիցն են «Ռեալի» համար։ «Արքայական» ակումբը 3 պաշտոնական խաղերից և ոչ մեկում չի հաղթել «Չելսիին» (1 ոչ-ոքի, 2 պարտություն):

Հարկ է նշել, որ թիմերն առաջին անգամ կմրցեն միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում։ Նախքան այդ, նրանց խաղացել են ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և Գավաթ հաղթողների գավաթում։


Ամենակարդացված