Լուրեր

Մբապեի մայրը բնակարան է փնտրում Մադրիդում
29.02.2024
1131 0

Ֆաիզա Լամարին, որը ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրն ու գործակալն է, աշխատում է որդու՝ «Ռեալ» տեղափոխությունն ավարտին հասցնելու շուրջ, հաղորդում է Relevoժն։

Վերջին մի քանի օրերին Լամարին այցելել է Իսպանիայի մայրաքաղաք և փորձել բնակարան գտնել Մբապեի համար։ Հարձակվողի մայրը նաև մի քանի հանդիպում է ունեցել «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու որդու տրանսֆերի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ–ում հանդես է գալիս 2017 թվականից և փարիզյան ակումբի հետ նվաճել է 13 տիտղոս։