• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» 11-մետրանոցները, ամենայն հավանականությամբ, կիրացնի Մոդրիչը

Լուրեր

«Ռեալի» 11-մետրանոցները, ամենայն հավանականությամբ, կիրացնի Մոդրիչը
26.07.2023
1538 0

2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» 11-մետրանոցները, ըստ ամենայնի, կիրացնի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հաղորդում է Relevo-ն:

Նրա բացակայության պայմաններում նշակետին կմոտենա բրազիլացի վինգեր Ռոդրիգոն:

Վինիսիուս Ժունիորի տարբերակը նույնպես դիտարկվում է: Վերջին օրերին բրազիլացին անընդհատ պարապմունքներ է անցկացնում՝ հարվածներ կատարելով նշակետից: Նա, սակայն, չի ցանկանում շտապել ու թիմի համար այս կարևոր հարցում պատասխանատվություն չի ստանձնի, քանի դեռ վստահ չէ, որ կարող է արդյունավետ լինել:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված