Լուրեր

Բենզեման մեկնաբանել է «Ատլետիկոյի» դեմ խաղը
07.03.2021
2939 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ամփոփել է Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղը (1-1): Ֆրանսիացին 88-րդ րոպեին կարողացավ աչքի ընկնել։

«Կարծում եմ, որ մենք լավ հանդիպում անցկացրինք։ Շատ դժվար էր, մրցակիցը ուժեղ է։ Առաջին կեսում, կարծում եմ, որ նրանք մեզանից ուժեղ էին, սակայն երկրորդը մեր օգտին էր։ Լավ արդյունք է մեզ համար։

Գոլ խփելուց հետո փոքր-ինչ զայրացած էի, քանի որ ավելի վաղ կարող էի աչքի ընկնել, սակայն դարպասապահը հիանալի սեյվեր կատարեց։

Մենք ավելին կարող էինք խփել, քանի որ միշտ պահերի պակասություն չկա»,- ասել է Բենզեման։